ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ
Հայ օգնության ֆոնդի և Գևորգ Յաղջյանի նախաձեռնությամբ՝ փետրվարի 22-ին Գիտաբժշկական գրադարանում կայացավ Արցախից եկած բժիշկների և ռուսագիր գրող Նարինե Աբգարյանի հանդիպումը։ Միջոցառման սկզբին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՖ հայաստանյան գրասենյակի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։
Կարևորելով միջոցառումն ու Արցախից եկած բժիշկներին՝ Հ. Սիմոնյանը նշեց, որ Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ 2005թվականից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Այդ թվում՝ «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի մարզերից և Արցախից վերապատրաստվել է 200-ից ավելի բժիշկ:
Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկված էին տարբեր մասնագիտության բժիշկներ`վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, բժիշկ-լաբորանտներ, ընտանեկան բժիշկներ և այլն։ Նրանք վերապատրաստվել են Երևանի առաջատար կլինիկաներում, և բոլորի հետ ջերմ ու ընկերական կապեր են հաստատվել:
«Կյանքը ցույց տվեց, որ այս ծրագրի կարևոր ձեռքբերում էր ո՛չ միայն դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, այլ նաև կապերը, որոնք հաստատվեցին բժիշկների միջև։ Պատերազմի օրերին այդ կապերի շնորհիվ հնարավորություն կար արագ ու արդյունավետ կապ հաստատելու միմյանց հետ ու լուծելու այս կամ այն ծառացած հարցը, և դա անփոխարինելի էր», - ասել է Հ. Սիմոնյանը։
Ռուսագիր գրող Նարինե Աբգարյանն, որն ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, խոսել է իր կողմից կազմակերպված բարեգործական նախաձեռնությունների, պատերազմի օրերին վերապրած ցավի ու զգացողությունների մասին։
Նարինեն ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Հայրն ու մայրը մինչև օրս այնտեղ են ապրում։ Ասում է՝ ինչ էլ, որ լինի, նրանք այնտեղից դուրս եկողը չեն։
«Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ համար մեծ ողբերգություն էր։ Բայց, այնուամենայնիվ, ընկճվելու իրավունք չունենք։ Հատկապես մենք, ում ժողովուրդը ճանաչում է, չէ՞ որ, նրանք մեզ են նայում։ Պատերազմի օրերին շատ բանի միջով եմ անցել, շատ բան եմ տեսել. և՛ գաղթականներ (այդ բառը չեմ սիրում), և՛ տուն-տեղը կորցրած մարդկանց... Բարեգործական նախաձեռնություններից մեկը շատ հուզիչ էր։ Մի երիտասարդ ընտանիք կար, որոնք իրենց յոթ երեխեքով անտուն էին մնացել, բայց մի րոպե անգամ չտրտնջացին։ Նրանք այնքան ուժեղ էին իրենց կամքով, որ անգամ մեզ էին քաջալերում, որ չկոտրվենք։ Օրերս հնարավոր եղավ նրանց համար տուն գնել, և նրանք արդեն տեղափոխվել են Կոշ։ Այդ պատմության ամենահուզիչ պահն այն էր, որ առաջին ֆինանսական օգնությունը Յակուտիայից էր եկել՝ Վասիլիսա անունով աղջնակի կողմից։ Նա որդեգրած երեխա է, և պետությունը նպաստ է հատկացնում նրան։ Վասիլիսան, լսելով այդ ընտանիքի պատմությունն, իր յոթ տարիների ընթացքում հավաքած գումարը փոխանցել էր ընտանիքին։ Ի դեպ, այդ գումարը Վասիլիսան հավաքել էր նոր ձի առնելու համար։ Նա հրաշալի ձիավարում է։
Ամռանը նա կգա Կոշ` ծանոթանալու ընտանիքի անդամների հետ», - պատմել է Նարինե Աբգարյանը։
Ռուսագիր գրող Նարինե Աբգարյանը հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով արժանացել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագիր» դափնեկիր` «Լեզու» անվանակարգում։ 2011-ին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011-ին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որն արժանանում է «Տարվա ձեռագիր» մրցանակին։ 2013-ի ապրիլին Նարինե Աբգարյանն արժանացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակին։ «Սիմյոն Անդրևիչի «Տարեգրություն` խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013-ին հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014-ի լավագույն մանկական գիրքը։ 2014-ի փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը, իսկ դեկտեմբերին` «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն է Վալենտինա Պոստիկովը։ 2015-ի մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը: «Մանունյան» և «Զուլալին» թարգմանվել են նաև հայերեն (թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան):
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն